Արցախում Covid-19-ի 12 նոր դեպք կա![]() 22 սեպտեմբերի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 12 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտի բնակիչ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 5 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Համավարակի բռնկումից ի վեր կատարվել է 13,676 փորձանմուշի հետազոտություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |