Եղիսաբեթ II Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին![]() 22 սեպտեմբերի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»: Հայաստանն իր անկախության 29-ամյակը տոնել է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |