ԱԱԾ կրտսեր պաշտոնի ծառայողը խոշոր գումար է հափշտակել

ԱԱԾ կրտսեր պաշտոնի ծառայողը խոշոր գումար է հափշտակել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպք է բացահայտվել։

Պարզվել է, որ ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ԱԱԾ ծառայող լինելու հանգամանքը, հավաստիացրել է 6 քաղաքացու, որ կարող է ՃՈ ստորաբաժանումներում կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու և վարորդական վկայական ստանալու գործընթացը:

Ավելին՝ տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու և սահմանված արագությունը գերազանցելու համար վարելու իրավունքից զրկված լինելու մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել այդ որոշման չեղարկումը։

Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով 2020-ի մարտին վերոնշյալ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է 1,295,000 դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ՃՈ պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին, ովքեր տուժել են վերոնշյալ ծառայողի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---