ԹՀՎ-ն Վրաստանի մշակույթի նախարարից բացատրություններ է պահանջում հայկական հուշարձանների վերաբերյալ13 փետրվարի 2009 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայերի վեհաժողովը (ԹՀՎ) հայկական Նորաշեն եկեղեցու արտաքինի չարտոնված փոփոխությունների հետ կապված ֆիզիկական անձանց գործողություններին գնահատական տալու հայտով դիմել է Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարար Նիկոլոզա Ռուռուային:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԹՀՎ-ում, դիմումում հիշեցվում է, որ խոսքը գնում է մասնավոր անձանց կողմից եկեղեցու շուրջը պատնեշ կանգնեցնելու մասին, որն ըստ վրացական օրենսդրության մշակութային ժառանգության անշարժ հուշարձան է եւ պետք է նախարարության կողմից պահպանվի ոտնձգություններից: «Մենք պահանջում ենք նաեւ պարզաբանել նախարարի դիրքորոշումը մնացած հուշարձանների կապակցությամբ, որպիսին են համարվում վիճելի հայկական եկեղեցիները` Սուրբ Նշանը (XVIIIդ.), Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը ( Կարմիր Ավետարան - XVIIIդ.), Երեւանցոց Սուրբ Մինասը (XVIIIդ.) եւ Մուղնու Սուրբ Գեւորգը (XIVդ.): Ապօրինի բնույթ կրող գործողություններից անհանգստացած` ԹՀՎ անդամները դիմել են նախարարին արձագանքելու խնդրանքով` ելնելով այն մանդատից, որով օժտված է մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ նամակում տրված հարցերին սպառիչ պատասխան տալու խնդրանքով»,- ասվում է դիմումում: Կազմակերպության անդամները Նորաշեն եկեղեցու շուրջը պատնեշ կանգնեցնելու առթիվ մի շարք հարցերով դիմել են Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետական եւ հսկողության ծառայություններ: «Որքանով է թույլատրելի շինարարական աշխատանքների իրականացումը պատմական հուշարձանի մոտակայքում, չէ՞ որ նման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան ծառայության թույլտվությունը: Պատասխանները ստանալուց հետո Վեհաժողովը կծանոթացնի հանրությանն այդ թեմայով իր հետագա ռամզավարության հետ»,- ընդգծել է ԹՀՎ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |