Մոսկվայում հունիսից ի վեր 1-ին անգամ Covid-19-ի 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել![]() 24 սեպտեմբերի 2020 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում հունիսի 23-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Հունիսի 23-ին մայրաքաղաքում գրանցվել էր 1081 նոր դեպք։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել 1050 պացիենտի մոտ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հունիսի 24-ին ՌԴ ամբողջ տարածքում գրանցվել է Covid-19-ի 6595 նոր դեպք։ Պացիենտների 24%-ի մոտ ոչ մի ախտանիշ չկա։ Պանդեմիայի բռնկումից ի վեր ՌԴ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1,128,836 դեպք, որից 929,000-ն ապաքինվել է, մոտ 20,000 հիվանդ մահացել է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |