Facebook-ը հայկական տիրույթում գործող ռուսական ծագման կեղծ հաշիվներ է ջնջել25 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը ջնջել է կեղծ հաշիվների ցանց, որոնք խախտել են սոցիալական հարթակի օտարերկրյա կամ կառավարական միջամտությունների դեմ քաղաքականությունը։ Այդ ցանցն ունեցել է ռուսական ծագում, գործել է նաև հայկական տիրույթում։ Facebook-ը հեռացրել է 214 հաշիվ, հազարավոր լսարաններ ունեցող 35 Էջ, 18 խումբ և Instagram-ի 34 հաշիվ, դրանք համակարգվել են ռուսական կազմակերպության կամ պետական կառույցի կողմից։ Նմանատիպ հաշիվները կենտրոնացել են Սիրիայի և Ուկրաինայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ուղղությամբ: Հաշիվների հետևում կանգնած մարդիկ գրառումներ են արել տարբեր լեզուներով և հարմարվել համապատասխան լսարանին։ Նրանք գործողություները համաձայնեցրել են միմյանց հետ։ Facebook-ը նշում է, որ հեռացնելիս կենտրոնանում է հաշիվների վարքագծի վրա, ոչ թե բովանդակության։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |