ԱԺ պատգամավոր Կարապետյանի մոտ Covid-19 է ախտորոշվել

ԱԺ պատգամավոր Կարապետյանի մոտ Covid-19 է ախտորոշվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պատգամավորը թեստ է հանձնել սեպտեմբերի 24-ին։

«Կար ժամանակ, մտածում էի՝ բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած քովիդի թեստս դրական էր, պարզվեց՝ այնքան էլ բարի չեմ: Եղեք բարի և առողջ»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ կորոնավիրուսով էր վարակվել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Կորոնավիրուս է ախտորոշվել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ։ Բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---