Ամերիկացի օրենսդիրները 111 Կոնգրեսին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը13 փետրվարի 2009 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության Խմբի անդամները, կոնգրեսականներ Ասամ Շիֆֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Պալլոունը եւ Մարկ Կիրկը Կոնգրեսում տարածել են մի նամակ, որում կոչ են անում կոնգրեսականներին` վերսկսելու Կոնգրեսի օրակարգի մեջ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ մտցնելու ջանքերը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ANCA): «Մենք ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկման աշխատանքների վերսկսումը: Միշտ էլ կգտնվի ճիշտ ժամանակը, որպեսզի պայքարենք ցեղասպանությունների դեմ: Այժմ, Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցնեիր հետ միասին եւ ԱՄՆ նոր վարչակազմի եւ Կոնգրեսի օրոք մենք կկարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ հասնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Նամակում բանաձեւի հեղինակները կոչ են անում Կոնգրեսի իրենց գործընկերներին` միացնելու իրենց ձայները բանաձեւի ընդունման օգտին: ԱՄՆ 110 Կոնգրեսի օրոք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հավաքել էր 212 կողմնակից եւ ընդունվել Արտաքին գործերի հանձնաժողովում, բայց քվեարկությունն արգելափակվել էր Ջորջ Բուշի վարչակազմի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |