Գիտնականներ․ Վիտամին D-ն կարող է նվազեցնել Covid-19-ից մահվան ռիսկը![]() 26 սեպտեմբերի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Բոստոնի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիտամին D-ի բավարար քանակն օրգանիզմում թույլ է տալիս նվազեցնել անբարենպաստ ելքի ռիսկը կորոնավիրուսով վարակվելու դեպքում։ Նրանց աշխատության արդյունքները հրապարակվել են PLOS One-ում։ 235 հոսպիտալացված պացիենտից վերցրել են արյան նմուշներ և չափել 25-հիդրոքսիվիտամին D-ի քանակը սիճուկում՝ դա վիտամին D-ի առկայության մարկերն է։ Հետազոտման մասնակիցների 74%-ը հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսի ծանր ընթացքով, 32.8%-ն ունեցել է վիտամին D-ի բավարար քանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ Մինչև 40 տարեկանների տարիքային խմբում մահվան դեպքեր չեն արձանագրվել, սակայն վարակից մահացել է 40-ից բարձր տարիքի հիվանդների 16.3%-ը։ 40-ից բարձր տարիքի 206 մահացածից միայն 9.7% -ն է ունեցել վիտամին D-ի բավարար քանակ (առնվազն 30 նանոգրամ մեկ միլիլիտրում)։ Մինչդեռ կյանքից հեռացածների 20%-ի մոտ վիտամինի քանակը դրանից ցածր է եղել։ Բացի այդ, 40-ից բարձր տարիքային խմբում մահացած պացիենտների միայն 6.3%-ի մոտ է 25-հիդրոքսիվիտամին D-ի քանակը եղել 40 նգ/մլ կամ ավելի բարձր։ «Այս հետազոտությունն ապացուցում է, որ վիտամին D-ի բավարար քանակը կարող է նվազեցնել բարդությունները, այդ թվում ցիտոկինային գրոհը (երբ միանգամից մեծ քանակի սպիտակուց է հայտնվում արյան մեջ), և վերջնարդյունքում, նվազեցնել մահացությունը կորոնավիրուսից»,-ասել է հետազոտության հեղինակներից Մայքլ Հոլիկը։ Մայիսին ամերիկացի բժիշկները հայտարարել էին, որ վիտամին D-ի անբավարար քանակն ավելացնում է մոտ 15%-ով Covid-19-ի ամենածանր ձևերի զարգացումը։ Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այս վիտամինն օգնում է օրգանիզմին ճնշել իմունային համակարգի չափազանց մեծ ակտիվությունը։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |