Դատարանում մասամբ կվիճարկվի փողոցում դիմակ կրելու որոշումը

Դատարանում մասամբ կվիճարկվի փողոցում դիմակ կրելու որոշումը

PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է վարչական դատարան՝ մասամբ վիճարկելու առողջապահության նախարարի որոշումը, որը մարդկանց պարտավորեցնում է միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրել։

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ նա պնդում է, որ որոշումը չի համապատասխանում սահմանափակումների՝ օրենսդրությամբ նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքներին։

«Ես, հենց իրավիճակից ելնելով, ամբողջ հրամանը վիճարկելու պահանջ չեմ ներկայացրել։ Ընդամենը վիճարկել եմ մեկ մասով, երբ անձը բացօթյա տարածքներում միայնակ է կամ ընտանիքի անդամների հետ։ Պետությունը կարող է սահմանափակել մարդու իրավունքը, բայց այդ սահմանափակման և միջոցի միջև պետք է լինի համարժեքությունը, այս դեպքում դա խախտված է»,- նշել է նա։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իրենց համար զարմանալի է, որ փաստաբանները զբաղվում են իրենց «մասնագիտական շրջանակներից դուրս» հարցերով, և նրանց թվում է, թե ավելի լավ են հասկանում՝ որ մեթոդն է ավելի շատ պաշտպանում քաղաքացիներին հիվանդությունից և որ մեթոդը`ոչ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---