Ռուս փորձագետները չեն կարողացել ճշտել 2008թ. մարտին Երեւանում օգտագործված հատուկ միջոցները13 փետրվարի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Օրվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը հաղորել է, որ մարտի 1-ի ցույցը, ամենայն հավականությամբ, կկայանա հնագույն ձեռագրերի Ինստիտուտի` Մատենադարանի մոտ ժամը 15:00 Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես եւ անցյալ տարի, արտոնել էր ընդդիմության ցույցը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարող տարածքում, այլ ոչ թե` Մատենադարանի կամ Հյուսիսային պողոտայի մոտ, չնայած նրան, որ «չարտոնված» ցույցերի ժամանակ միջադեպեր չէին գրանցվել: *** Հայաստանի քաղաքական վերնախավը նորացման կարիք ունի: Ազգային դեմոկրատների Բլոկի առաջնորդ Արշակ Սադոյանի կարծիքով, վետերաններն իրենց սպառել են: «Խորհրդարանական ընտրությունների կեղծումից հետո ես փորձում եմ քաղաքական ակումբ ստեղծել, որում ոչ պաշտոնական պայմաններում շփվելու են զանազան սերունդների ներկայացուցիչները: Դա կապահովի սերունդների հարթ փոփոխումը Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասել է Սադոյանը: *** Երեւանում կայացել է Հայաստանի Երիտասարդ քաղաքական գործիչների միության շնորհանդեսը: Միության նախագահ Արման Վարդանյանի խոսքով, Միության հիմնական գործունեությունն ուղղված է երիտասարդ սերնդին քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու գործին: Միության հովանու ներքո ստեղծվել է փորձագիտական խորհուրդ, որի մեջ մտնում են երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում մեծ ազդեցություն ունեցող մարդիկ, որոնք լավ պատկերացնում են սերունդների նորմալ փոփոխման մեխանիզմները: *** Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանից ստացված պատասխանը KC - 23 կարաբինների եւ «Չերեմուխա 7» տիպի գազային փամփուշտների հայտնաբերման բալլիստիկ փորձաքննության կապակցությամբ: Ստացված պատասխանի համաձայն պարզվել է, որ որոշել, թե ինչ կարաբիններից են կրակել գազային «Չերեմուխա 7» գազային փամփուշտները, անհնար է, այսինքն` անհնար է որոշել, թե 2008թ. մարտի 1-ին Երեւանում այդ զենքը կիրառած 4 ոստիկաններից ով է մեղավոր ՀՀ 3 քաղաքացիների մահվան հարցում: Պատասխանում նշված է, որ փամփուշտնեի վրա այդ զենքի հետքեր չեն արտահայտվել: Փորձաքննությանը ներկայացվել էին սպանվածների մարմնից հայտնաբերված «Չերեմուխա 7» տիպի գազային նռնակների փամփուշտները եւ դրանց ուղեկցող պլաստմասե գլխիկները: *** Այդ միջոցին Հայաստանի հաշտարար Արմեն Հարությունյանը հայտնել է, որ չի վստահում «Չերեմուխա 7» հատուկ միջոցների փորձաքննությանը, որոնք օգտագործվել էին Երեւանի մարտիմեկյան դեպքերի ժամանակ: Նրա խոսքով, ինքը չի հավատում, որ անհնար է ճշտել, թե ում կողմից են սպանվել տաս սպանվածներից երեքը: Ինչպես հայտնել է Արմեն Հարությունյանը մարտի -2-ի դեպքերի հետաքննության Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նիստին, անհրաժեշտ է հեռացնել «Չերեմուխա 7»-ը իրավապահ մարմինների կիրառումից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |