ՊՆ․ Ադրբեջանը նաև 300 մմ և խոշոր տրամաչափի հրետանի է կիրառում

ՊՆ․ Ադրբեջանը նաև 300 մմ և խոշոր տրամաչափի հրետանի է կիրառում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կրակում է 300 մմ-ից խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ի թիվս այլոց, Ադրբեջանը կիրառել է ռուսական «Սմերչեր», թուրքական «Կասիրգա» ու չին-բելառուսական «Պոլոնեզ» համակարգեր։

Արցախի Պաշտպանության բանակի վերջին տվյալներով՝ ոչնչացվել է հակառակորդի 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Հրապարակած տեսանյութերում նաև այրվող ինժեներական տեխնիկա է երևում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---