Արցախի ՊԲ-ն ադրբեջանցի զինծառայողների դիեր է ցուցադրել

Արցախի ՊԲ-ն ադրբեջանցի զինծառայողների դիեր է ցուցադրել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է կադրեր, որոնցում երևում են ադրբեջանական խոցված զինտեխնիկա և մահացած ադրբեջանցի զինծառայողների դիակներ։

Տեսանյութում երևում է ադրբեջանցի զինծառայողի առնվազն 12 դիակ, մի քանի միավոր զրահատեխնիկա։

Զգուշացում. Կադրերում երևում են վառվող և մոխրացած դիակներ, մարմնի մասեր։

Ավելի վաղ հայտարարվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա՝ ՀՄՄ-3։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե՛ ռազմական օբյեկտներ, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---