Խաչատուր Սուքիասյանը 100 մլն դրամ կփոխանցի բանակի կարիքներին

Խաչատուր Սուքիասյանը 100 մլն դրամ կփոխանցի բանակի կարիքներին

PanARMENIAN.Net - Գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 100 մլն դրամ է փոխանցում հայկական բանակի կարիքների համար հաշվեհամարին:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ բանակին պետք է ամուր թիկունք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե՛ ռազմական օբյեկտներ, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---