ՄԻԵԴ-ը կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին ՀՀ դիմումը![]() 28 սեպտեմբերի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգի դատարանը Հայաստանից հարցում է ստացել պահանջով՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, դատարանը կքննարկի այն, փոխանցում է «Այսօրը»։ «Դատարանը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդություն է ստացել: Այն քննարկվում է», - ասել են դատարանից: Ավելի վաղ ՀՀ ներկայացուցչությունը դատարանում հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռմբակոծությունը քաղաքացիական օբյեկտների վրա: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 59 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |