Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կայցելի Լեհաստան եւ Չեխիա

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հրավերով երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վարշավա: Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի եւ Սենատի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Բոգդան Բորուսեւիչի, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ:



Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները հուշագիր կստորագրեն Եվրաինտեգրման հարցերով համագործակցության վերաբերյալ: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ նախարար Նալբանդյանի ելույթը Վարշավայի համալսարանում:



Փետրվարի 17-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Պրահա, ուր հանդիպումներ կունենա, ԵՄ-ում նախագահող Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի եւ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---