ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում՝ ընդլայնելու մարտական գործողությունները, այդ թվում՝ ՀՀ դեմ![]() 29 սեպտեմբերի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը և հայտարարելով, որ այն բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստելու մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ: «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |