Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է պատերազմին դեմ արտահայտվելու համար![]() 29 սեպտեմբերի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է հակապատերազմական գրառում արած ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը, փոխանցում է Gazeteduvar.com-ը։ Իբրահիմովը ձերբակալվել է սոցցանցի իր էջում արած հայտարարության համար։ Նրան կալանավորելու գնացած 2 ուժայինից մեկը քաղաքացիական հագուստով է եղել ու ներկայացել է որպես Ադրբեջանի հետախուզական ծառայության սպա։ Նրանք հրաժարվել են Իբրահիմովին հայտնել իր ձերբակալության պատճառը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |