ԱԳՆ․ Վարդենիսում քաղաքացիական է սպանվել, Ադրբեջանն ընդլայնում է ռազմագործողությունների գոտին

ԱԳՆ․ Վարդենիսում քաղաքացիական է սպանվել, Ադրբեջանն ընդլայնում է ռազմագործողությունների գոտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո այդ երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղբնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական:

Սեպտեմբերի 29-ի առացոտյան ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ նշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

«Արհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,-գրել է ԱԳՆ խոսնակը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
---