Հարձակման սկզբից Ադրբեջանը 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակատեղիի վրա![]() 29 սեպտեմբերի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադ» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։ Ռուսական կամ սովետական արտադրության «Գրադերի» հեռահարությունն այնքան չէ, որ արկերը շփման գծից հասնեն մայրաքաղաք, սակայն ադրբեջանցիներն ունեն նաև իսրայելական lynx ու թուրքական T-122 համակարգեր` նույն 122 մմ տրամաչափի, ավելի մեծ հեռահարությամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |