Չավուշօղլու․ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին դիվանագիտության մեջ ու մարտի դաշտում![]() 29 սեպտեմբերի 2020 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանին, այնպես էլ մարտի դաշտում»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն այցելելության ժամանակ։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ ինքը Ադրբեջանի դեսպանատուն է այցելել «տարածքային ամբողջականության համար կռվող Ադրբեջանին իր աջակցությունը հայտնելու համար»։ Չավուշօղլուի կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի միակ լուծումը հայկաակն ԶՈՒ-ի հեռացումն է Ադրբեջանի տարածքից»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարաել էր, որ իրենց դեմ սեպտեմբերի 27ճ-ից կռվում է ոչ թե Ադրբեջանն, այլ Թուրքիան։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Արցախի պատերազմում Անկարայից Ադրբեջան ուղարկվող զինյալների մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |