Կրեմլի կոչը մյուս երկրներին՝ յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին![]() 29 սեպտեմբերի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կողմերին պետք է համոզել վերդառանալ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ «Կրեմլում վստահ են, որ Ադրբեջանին կամ ՀՀ-ին ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում հակամարտության կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք նման հարցադրմանը»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է նաև Թուրքիան, ամեն ինչ անել՝ համոզելու համար հակամարտող կողմերին վերադառնալ խաղաղ կարգավորմանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ «ՌԴ-ն մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ տարբեր մակարդակներում»։ «Մենք հավաքում ենք շփման գծում կատարվողի մասին ամբողջ տեղեկատվությունը, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այդ գիտելիքները մեր դիրքորոշման ձևավորման և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ մեր հետագա քայլերը որոշելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |