Ռուբեն Նազարեթյան. «Մեր միակ նպատակն է հասնել 2010 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ»14 փետրվարի 2009 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմեկնի Վարնա, որտեղ փետրվարի 18-22-ը տեղի կունենան 2010 թվականի Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլի խաղերը: Այդ կապակցությամբ այսօր երկրի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ ստուգողական խաղ են անցկացրել «Եվրոպա» թիմի հետ, որտեղ հաղթանակ են տարել 3-0 հաշվով: Խաղից հետո Ռ.Նազարեթյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել իր թիմին եւ պատրաստակամություն Վարնայում կայանալիք խաղերին: «Մենք Լեհաստան ենք մեկնում միակ նպատակով` դուրս գալ խմբից եւ հասնել 2010 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա Հունգարիայում: Ես ծանոթ չեմ մրցակիցների հետ, քանի որ մեզ չհաջողվեց գտնել նրանց խաղերի տեսագրությունը, ուսումնասիրելու համար: Սակայն չնայած դրան, մեր թիմը հաղթանակի է տրամադրված եւ բոլոր ֆուտբոլիստները մեկնում են Բուլղարիա լի լավատեսությամբ ու հաղթելու ցանկությամբ»,-հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչը: Առաջին ընտրական փուլի առաջին խաղում, որը տեղի կունենա փետրվարի 19-ին, Նազարեթյանի սաները կխաղան դաշտի տերերի` Բուլղարիայի հավաքականի դեմ: Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում են նաեւ Էստոնիայի ու Լատվիայի հավաքականները: Ֆուտզալի 2010 թվականի Եվրոպայի առաջնության որակավորումը հետեւյալ տեսքն ունի. 16 հավաքականներ մեկնարկում են առաջին ընտրական մրցաշարում: Խմբերի չորս հաղթողներն ու երկրորդ հորիզոնականում հայտնված երկու լավագույն թիմերը կմիանան 22 հավաքականներին հիմնական ընտրական փուլում: Խմբերի յոթ հաղթողներ, ինչպես նաեւ երկրորդ տեղերը զբաղեցրած երկու լավագույն թիմերը կմիանան դաշտի տերերին` հունգարացիներին, եզրափակիչ փուլում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |