ՊԲ․ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետ ենք ոչնչացրել, պատժիչ գործողություն ենք իրականացնում![]() 30 սեպտեմբերի 2020 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ, խոցել են «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»,-գրել է Հովհաննիսյանը։ Ավելի ուշ Հովհաննիսյանը հայտնել է նաև ևս մեկ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |