Մոսկովյան կինոփառատոնի ծրագրից հանվել է Արցախյան պատերազմի ն նվիրված «Դրախտի դարպասները» ֆիլմը![]() 30 սեպտեմբերի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի ոչ մրցույթային ծրագրից հեռացվել է Արցախյան պատերազմին նվիրված՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը։ Ըստ փառատոնի ծրագրային ղեկավար Կիրիլ Ռազլոգովի` նպատակը հայ և ադրբեջանական համայնքների միջև բախումներից խուսափելն է։ «Երբ իրավիճակը լարվեց, մենք անհրաժեշտ համարեցինք, որ ֆիլմի ցուցադրությունը չափազանց ռիսկային է։ Նախ, կարող է պատրանք ստեղծվել, որ մենք հանդես ենք գալիս հակամարտության կողմերց մեկի օգտին՝ չհետևելով պետական քաղաքականությունը։ Հետո, դա արվեց նաև Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների միջև բախումներից խուսափելու համար»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռազլոգովը։ Նրա խոսքով՝ ամեն դեպքում ֆիլմը անմիջապես պատերազմի մասին չէ, այլ իրավիճակը նկարած լուսանկարիչների։ «Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի համատեղ արտադրության ֆիլմ է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |