ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտության գոտուց30 սեպտեմբերի 2020 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներ են հասցվում, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից՝ մասնակցելու ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչությունից նշում են, որ խորապես անհանգստացած են այդ տեղեկություններով, «որոնք բերում են ոչ միայն հակամարտության գոտում առավել մեծ լարվածության, այլև երկարատև վտանգներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար»։ «Կոչ ենք անում շահագրգիռ երկրների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների ու վարձկանների՝ հակամարտության մեջ ներգրավումը թույլ չտալու ու տարածաշրջանից նրանց շուտափույթ հեռացնելու համար», - նշվում է հայտարարությունում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |