Ադրբեջանական 2 մահապարտ ԱԹՍ հարվածել են հայկական զինտեխնիկա նմանակող կարտոնե թիրախների

Ադրբեջանական 2 մահապարտ ԱԹՍ հարվածել են հայկական զինտեխնիկա նմանակող կարտոնե թիրախների

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները հայկական «Օսա» զենիթահրթիռային համալիրներին նմանակող կարտոնե թիրախներ են ոչնչացրել։

Այս մասին գրում է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը երկու թանկարժեք անօդաչու թռչող սարք է «անիմաստ» ոչնչացրել այդ նպատակով (մահապարտ ԱԹՍ-ներ)։

Ռազմական փորձագետը գրառմանը կցել է նաև ադրբեջանական կողմի որպես ապացույց հրապարակած լուսանկարները, որոնք արվել են անօդաչուներից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---