Լավրովը Մոսկվա է կանչում Մնացականյանին ու Բայրամովին30 սեպտեմբերի 2020 - 21:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների և 3 երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովն ասել է՝ Մոսկվան թե ազգային մակարդակով, թե որպես ՄԽ համանախագահ շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի՝ դիվանագիտական մեթոդներով լուծման համար։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակն ու նվազեցնել լարվածությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |