Թուրքական Նեվշեհիր քաղաքում կայացել է «Հայ եւ թուրք ուսանողների երկխոսություն»

PanARMENIAN.Net - Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական ֆոնդի (TESEV), Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի, Հրանտ Դինքի ֆոնդի եւ «Ակոս» թերթի աջակցությամբ Թուրքական Նեվշեհիր քաղաքում «Հայ եւ թուրք ուսանողների երկխոսություն» նախագծի շրջանակներում կայացել է մոտ 80 թուրք եւ 20 հայ ուսանողների հանդիպում, գրում է թուրքական Radikal թերթը: Երկու հարեւան երկրների ուսանողներին մտերմացնելու նպատակով նախագծի շրջանակներում կազմակերպվել էին սեմինարներ, համերգներ, ժամանցային միջոցառումներ: Հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել թուրքերի եւ հայերի միջեւ թշնամություն սերմանելու դեմ:



Նեվշեհիր քաղաքի համալսարանի շրջանակում ծրագրվում է բացել հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետ: Ներկայումս ընթանում են հայոց լեզվի դասավանդողների որոնումները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---