ՀՀ-ում հուլիսի կեսից ի վեր կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդ է՝ 532 վարակում![]() 2 հոկտեմբերի 2020 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50,850-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 532-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։ Մահվան 6 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 966 դեպք կա, այլ պատճառով՝ 301։ Ապաքինվել է ևս 187 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,406 է, փաստացի բուժվողներինը՝ 5709։ Մեկ օրում թեստավորվել է 3897 մարդ։ Ընդհանուր առմամբ, 300,224 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացչել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը, շարունակել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |