Հադրութին «Սմերչով» հարվածել են․ Քաղաքացիականներ են վիրավորվել

Հադրութին «Սմերչով» հարվածել են․ Քաղաքացիականներ են վիրավորվել

PanARMENIAN.Net - Հոկտեբերի 2-ի կեսօրին Արցախի Հադրութ քաղաքին ադրբեջանական կողմը հարվածել է «Սմերչով», հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---