Թուրքիան մտադրված չէ հետեւել որեւէ մեկի ցուցումներին, հայտնել է Էրդողանը16 փետրվարի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Դավոսում կատարվածից հետո որոշ քաղաքական գործիչներ սկսեցին խոսել, որ Թուրքիան կորցրել է իր միջնորդի դերը Մերձավոր Արեւելքում, միայնության մեջ է մնացել եւ նրա գործունեությունը ոչ արդյունավետ է դառնում»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ավելացնելով, որ Թուրքիան ոչ մի խնդիր չունի տարածաշրջանում իր տեղը ընտրելու հարցում: Վարչապետի խոսքով, Թուրքիան հստակ նպատակներ եւ ուղղություններ ունի:«Ոչ ոք չպետք է փորձի ճնշել Թուրքիային բազմակողմանի հարաբերություններում եւ սահմանափակել նրա հնարավորությունները: Թուրքիան մեծ երկիր է, որը չի կարող սահմանափակվել որեւէ շրջանակներով»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ոչ մի կառավարություն չի սպասելու զանազան երկրների ցուցումներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Գազայի սեկտորի «Ձուլած արճիճ» գործողության հետ կապված ելույթից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |