Ֆոտո. Ադրբեջանը կիրառել է միջազգային արգելված կասետային զինամթերք![]() 2 հոկտեմբերի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն Ադրբեջանի կողմից կասետային զինամթերք կիրառելն ապացուցող լուսանկարներ է հրապարակել: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներին կից գրել է, որ «կասետային են օգտագործում, սա էլ կասետների բաղադրիդների հետքերը»։ Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում Ադրբեջանի կողմից արձանագրվել են կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։ «Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով: Որոշ դեպքերում վիրավորումներն արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա եղել չպայթած կասետային զենքեր` ներառյալ բավականին մեծ չափով Ստեփանակերտում, ինչը լրացուցիչ երկարաժամկետ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասել էր Բեգլարյանը: Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա սփռում է բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով, հատկապես վնասում է քաղաքացիական բնակչությանը։ Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունք։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |