Հադրութին «Սմերչով» կրկին հարվածել են․ Կա 5 վիրավոր

Հադրութին «Սմերչով» կրկին հարվածել են․ Կա 5 վիրավոր

PanARMENIAN.Net - Հակառակորդը «Սմերչով» ևս մեկ հարված է հասցրել Հադրութին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նորից խփեցին Հադրութին»,- գրել է նա։

Ըստ նրա՝ կա 5 վիրավոր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---