ԵՄ-ն հումանիտար օգնություն կցուցաբերի ԼՂ բնակչությանը![]() 2 հոկտեմբերի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը շտապ հումանիտար օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժած բնակչությանը՝ շփման գծի երկու կողմում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման գծով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների կապակցությամբ ԵՄ-ն շտապ հումանիտար աջակցություն կցուցաբերի քաղաքացիական բնակչությանը՝ շփման գծի երկու կողմում»,-գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |