Էրդողանը հուսով է, որ Բաքուն կշարունակի հարձակումը![]() 2 հոկտեմբերի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ հուսով է, որ Ադրբեջանը կշարունակի հարձակումը։ Այդ մասին նա ասել է Քոնյայում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք բոլոր հնարավոր միջոցներով սատարում ենք եղբայրական ադրբեջանական ժողովրդին և կշարունակենք դա անել»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահն անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Նա ասել էր, թե Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։ Մինչդեռ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել իրավիճակի լիցքաթափման գործում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |