Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին, կան շատ տուժածներ![]() 2 հոկտեմբերի 2020 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով` ենթադրաբար, բնակելի տներ են ոչնչացվել, կան շատ տուժածներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |