ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ոճրագործության համար![]() 3 հոկտեմբերի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը, հայտարարել են արտաքին գործերի նախարարությունից։ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների նպատակն Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով նրանց պատմական հայրենիքից զրկելն է։ ԱԳՆ-ից նշել են, որ Ադրբեջանն արհամարհել է անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ամբողջ միջազգային հանրության հետևողական կոչերը և ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ «Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ամբողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |