Թուրքիան առանձնակի ուշադրությամբ է հետեւում ամերիկյան քաղաքականությանը Հայաստանի հանդեպ17 փետրվարի 2009 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, զրույցները եղել են «ջերմ ու արդյունավետ»: Օբաման, մասնավորապես, ասել է իր զրուցակիցներին, որ Միացյալ Նահանգներում հուսով են, որ համագործակցությունը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում արդյունավետ կլինի: Նախագահ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն ամեն կերպ աջակցում է Թուրքիայի ու Իրանի մերձեցմանը: Կողմերը քննարկել են մի շարք այլ կարեւոր հարցեր, ներառյալ համագործակցության կարեւորությունը մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման գործում եւ Աֆղանստանի ու Պակիստանի հանդեպ ամերիկյան նոր քաղաքականության մշակումը: Վարչապետ Էրդողանը, ինչպես ասվում է թուրքական կառավարության հայտարարության մեջ, իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ Թուրքիան առանձնակի ուշադրությամբ է հետեւում Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հարցում ամերիկյան քաղաքականությանը: Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն արդարացի եւ անաչառ մոտեցման կողմնակից է, չվնասելու համար երկկողմ շփումներին: ԱՄՆ-ի ու Հայաստանի կապերը լարվածության պոտենցիալ աղբյուր են ամերիկա-թուրքական հարաբերություններում: Թուրքիան կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները եւ բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը «կթունավորի» ամերիկա-թուրքական հարաբերությունները: Նախագահ Օբաման զանգահարել է Թուրքիայի առաջնորդներին Գյուլի Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը, որտեղ կարեւոր համաձայնագրեր են ստորագրվել: Բանակցությունների ավարտին Գյուլը հայտարարել է, որ «Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները հարցերի մեծամասնության վերաբերյալ համընկնում են, կամ շատ մոտ են», հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |