Արցախի նախագահը վերադարձել է առաջնագծից![]() 4 հոկտեմբերի 2020 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ի առավոտյան վերադարձել է առաջնագծից, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է»,-գրել է նա։ Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն Արցախի նախագահը առաջնագծից հայտնել էր, որ պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը։ Նա նշել էր, որ առաջնագծում «նեղն ընկնելով» Ադրբեջանը սկսել է թիրախավորել բնակավայրերը ու հավելել, որ այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |