ՀՀ-ում կորոնավիրուսի 571 նոր դեպք կա և 5 մահ![]() 4 հոկտեմբերի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 52,496-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 571-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։ Ապաքինվել է ևս 89 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,672 է, փաստացի բուժվողներինը՝ 6545։ Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից,։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 977 դեպք կա, այլ պատճառով՝ 302։ Մեկ օրում թեստավորվել է 3158 մարդ։ Ընդհանուր առմամբ, 306,965 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացրել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |