Ալիևի օգնականը Գյանջայում ենթադրաբար թուրք զինվորականի լուսանկար է հրապարակել և ջնջել այն![]() 4 հոկտեմբերի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Twitter-ում հրապարակել է ադրբեջանական Գյանջա քաղաքում փլատակների մոտ արված լուսանկարներ, որոնցում երևում է թուրքական դրոշի թևկապով և զինվորական համազգեստ հիշեցնող հանդերձանքով տղամարդ։ Ավելի ուշ Հաջիևը ջնջել է լուսանկարը։ Դա ևս մեկ վկայություն է այն բանի, որ թուրքական կողմն անմիջական ներգրավվածություն ունի Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում։ Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ըստ տեղեկությունների՝ 150 թուրք բարձրաստիճան զինվորական Ադրբեջանում ղեկավարում է ռազմական գործողությունները։ Մարտերի առաջին վայրկյաններից Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում և երբեմն նաև ռմբակոծում է Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հոկտեմբերի 4-ի առավոտյան Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։ Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր հրամանով ժամանակավորապես դադարեցվել է կրակը Գյանջայի ռազմական օբյեկտների վրա՝ քաղաքացիական անմեղ զոհերից խուսափելու նպատակով։ Իսկ եթե հակառակորդը հետևություններ չանի, հայկական բանակը շարունակելու է համաչափ ու հուժկու հարվածները: Թուրքիան Ադրբեջանին աջակցում է ոչ միայն հայտարարություններով, այլև զինտեխնիկայով և սպառազինությամբ։ Հայկական կողմի դեմ օգտագործվում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |