Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Միկա» ՖԱ-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի պաշտպան Աղվան Մկրտչյանը, որը վերջին մի քանի ամիսը մարզվում էր «Միկա» թիմի հետ, պաշտոնապես դարձել է Աշտարակի թիմի ֆուտբոլիստը: Այդ մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդման մեջ: Նշենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանը անցյալ տարվա դեկտեմբեր ամսին չեղյալ հայտարարեց բելառուսական «Գոմել» թիմի հետ ունեցած համաձայնագիրը: Այդ թիմի կազմում նա հանդես էր գալիս անցյալ խաղաշրջանում: Մինչ այդ նա հանդես է եկել հայկական «Փյունիկ» եւ իրանական «Շիրազ» ու «Բարջ» թիմերի կազմերում, բազմիցս պաշտպանել է Հայաստանի հավաքականի գույները:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---