Չի բացառվում, որ շատ շուտով Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի Կնեսետում17 փետրվարի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Դեռեւս 2006թ. ԱՄՆ հրեական կազմերպությունները սկսեցին վերանայել իրենց հայացքները Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին զարգացումները լրացուցիչ խթան հանդիսացան այդ հայացքների վերանայման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հրեական լոբբին պակաս խոչընդոտներ չի ստեղծել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Ներկայիս իրադրությունում, երբ Թուրքիան կորցրել է հրեական լոբբիի աջակցությունը, իրական շանսեր կան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւն ընդունվի ԱՄՆ 111 Կոնգրեսի կողմից»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:Դատելով իսրայելական մամուլի հրապարակումներից` նշել է թյուրքագետը, արդեն կարելի է ասել, որ Իսրայելի քաղաքական վերնախավը կարող է վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ մոտ ժամանակներում Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կներգրավվի Կնեսետի օրակարգի մեջ: Բայց պետք չէ մոռանալ, որ իսրայելական հասարակությունում կան որոշակի շրջաններ, որոնք ամեն կերպ խոչընդոտելու են դրան: Այդ շրջանների ներկայացուցիչները գտնում են, որ աշխարհի միակ ցեղասպանությունը եղել է Հոլոքոստը, եւ աշխարհում իրագործված մնացած ցեղասպանությունները անհնար է անգամ համեմատել վերջինիս հետ»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |