Amnesty International․ Արցախի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արգելված կասետային զինամթերք![]() 6 հոկտեմբերի 2020 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Amnesty International կազմակերպության մասնագետներն ուսումնասիրություններով պարզել են, որ Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դրանցով կրակել է ադրբեջանական կողմը։ Հակառակորդն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառում է միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնում։ Հայկական կողմն արգելված զինամթերքի կիրառումը փաստող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Հոկտեմբերի 4-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դիմել էր միջազգային հանրությանը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով արգելված զինամթերքի կիրառման հարցը, և հորդորելով կույր չլինել։ Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։ Ադրբեջանն արկեր է կիրառել նաև իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում կասետային զինամթերք հանդիպելու դեպքում ձեռք չտալ դրանց: Աշխարհում այս զինամթերքի հիմնական թիրախը խաղաղ բնակչությունն է։ Այն հատկապես վնասում է քաղաքացիականներին։ Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։ Կարդացեք նաև` Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |