Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ձերբազատվի «Հոլոքոսթի մենաշնորհից»17 փետրվարի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վարքագիծը Դավոսում նոր զարգացումների հույսեր առաջացրեց: Նույնիսկ եղան կարծիքներ, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Թուրքիային պատժելու համար միայն: Սակայն, դա կարելի էր հավանական համարել, եթե չլիներ Հայոց ցեղասպանության չճանաչման երկրորդ պատճառը` Հոլոքոստի եզակիության խնդիրը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել արեւելագետ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Սուրեն Մանուկյանը: «Սա ավելի կարեւոր եւ հրեական ինքնության համար չափազանց զգայուն հարց է: Եվ միայն թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը բավարար չի լինի, սա հաղթահարելու համար: Այն տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ հրեական հասարակությունը պատրաստ լինի ձերբազատվել սեփական Ցեղասպանության մենաշնորհի բարդույթից: Հակառակ պարագայում, որքան էլ վատթարանան Անկարայի եւ Թել-Ավիվի հարաբերությունները, Իսրայելում կսպառնան Հայոց ցեղասպանության ճանաչումով, կօգտագործեն այն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, սակայն այդպես էլ չեն ճանաչի պետականորեն»,-ընդգծել է արեւելագետ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքերով, այս պարագայում հետաքրքրական է, որ Իսրայելի վարչապետի ամենահավանական թեկնածուն, Լիքուդ կուսակցության նախագահ Բենյամին Նետանյահուն, օրինակ, խոստացել է ճանաչել Ուկրաինական Հոլադամորը: «Ավելի հավանական է թվում, ԱՄՆ-ում հրեական լոբբինգային կազմակերպությունների դիրքորոշման որոշակի փոփոխություն: Այս գործընթացն արդեն սկսվել էր դեռ 2007թ., եւ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների վատթարացման դեպքում, կարող է անշրջելի դառնալ եւ հրեական կազմակերպությունները կդադարեն պայքարել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ Կոնգրեսսում ճանաչող 106 բանաձեւի դեմ, որն այդ դեպքում ընդունվելու ավելի մեծ հնարավորություններ կունենա»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |