Փաշինյանը` Պուտինի հետ զրույցի մասին․ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները![]() 7 հոկտեմբերի 2020 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագրային բազա կա, որը հաստատում է, որ եթե ՀՀ տարածքն անմիջական սպառնալիքի տակ է, ՌԴ-ն պիտի կատարի որոշակի անվտանգային պարտավորություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` BBC-ին հարցազրույցում պատասխանելով հարցին` արդյոք ՌԴ-ն ռազմական օգնություն կցուցաբերի ՀՀ-ի վրա հարձակման դեպքում։ Լրագրողը ճշտող հարց է տվել` արդյոք Պուտինը վերահաստատել է դա վերջին զրույցներում։ Փաշինյանն ասել է՝ հարցին կպատասխանի քաղաքականապես` ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պարտավորությունները, որոնք սահմանված են պայմանագրերում: «Պուտինը ձեզ դա ասե՞լ է», - կրկին հարցրել է լրագրողը։ «Այո», - պատասխանել է Փաշինյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |