Հարավային Կովկասի անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը մեծապես կարեւորվում է ԵՄ-ի համար18 փետրվարի 2009 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը առաջարկում է մասնակից երկրներին կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովրդավարական բարեփոխումներին, շուկայական հարաբերությունների ոլորտում փոփոխություններին նպաստելու առումով, եւ, բնականաբար, աջակցել քաղաքական եւ տնտեսական կայունությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, բոլոր այդ երկրները ձգտում են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների, եւ ցանկություն են հայտնել մերձենալ Եվրամիությանը: «ԵՄ ընդլայնումը կմերձեցնի արեւելյան երկրներին, որոնց անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը մեծ ազդեցություն ունեն Եվրամիության վրա: Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի երկրներում կատարվող իրադարձությունները անդրադարձան Եվրոպայի վրա, եւ հակամարտությունը Վրաստանում անցյալ տարվա օգոստոսին դա բավականին ակնհայտորեն ցույց տվեց: Փոխադարձ կախվածության մեկ այլ օրինակ է «գազային դիմակայությունը» 2009թ. հունվարին: «Արեւելյան գործընկերությունը», որպես բազմակողմանի համագործակցություն, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մենք հուսով ենք, որ հարաբերությունների նման ձեւաչափը զգալիորեն թույլ կտա զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում»,-ասել է Ռաուլ դը Լուցենբերգերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |