ՀՀ-ում կորոնավիրուսի 672 նոր դեպք կա, փաստացի բուժվողները կրկին 7000-ից ավելի են![]() 7 հոկտեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 53,755-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 672-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Սա նոր դեպքերի ամենամեծ աճն է հուլիսի 15-ից ի վեր։ Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 995 դեպք կա, այլ պատճառով՝ 302։ Ապաքինվել է ևս 178 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,110 է, փաստացի բուժվողներինը՝ 7348։ Մեկ օրում թեստավորվել է 2878 մարդ։ Ընդհանուր առմամբ, 312,823 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |