Բաքվի հայտարարություններից հետո Աթենքը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

Բաքվի հայտարարություններից հետո Աթենքը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

PanARMENIAN.Net - Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո, իբրև Հունաստանն իր տարածքում հանդուրժում է ահաբեկիչների։ Reuters-ի փոխանցմամբ՝ հունական կողմը նման պնդումներն ամբողջությամբ անհիմն ու վիրավորական է որակել։

Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ խիստ բողոք է ներկայացվել նաև Հունաստանում Ադրբեջանի դեսպանին, իսկ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Աթենք՝ խորհրդակցությունների:

Ադրբեջանը հայտարարել էր, որ հունական կառավարությունը հանդուրժողականություն է դրսևորում ԼՂ բախումներում Ադրբեջանի նկատմամբ հունական տարածքից կազմակերպվող ահաբեկչական գործողությունների, զինյալ-ահաբեկիչների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների նկատմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---